Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
05.04.2014 | 12:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան ՀՀ նախագահին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մասին՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուսիս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ

artners">ԳործընկերներՀետադարձ կապ